Մակրոնը ափսոսանք է հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի որոշման կապակցությամբ
Այս թեմայով
Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը «խորը ափսոսանք» է հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ: «Դաշնակից լինելը նշանակում է պայքարել ուսի-ուսի տված, սա ամենագլխավորն է երկրների առաջնորդների ու զինված ուժերի ղեկավարների համար» ,- «Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ ասել է Մակրոնը, ընդգծելով որ «բոլոր դաշնակիցները պետք է հուսալի լինեն»:
Մակրոնն այդ մասին ասել Աֆրիկա կատարած իր այցելության ընթացքում, դեկտեմբերի 23-ին Չադի մայրաքաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: