Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է «հակասեմական թրոլինգի» մեջ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «հակասեմական բռնապետ» է անվանել, որը «Իսրայելով է տառապում»՝ ի պատասխան պաղեստինցիների դեմ պետական ահաբեկման քաղաքականության մասին մեղադրանքներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի նախագահի գրասենյակին:
Երկու ղեկավարները պարբերաբար հեռակա քննադատում են միմյանց, ինչի պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրացումն է:
«Ամեն օր ես հակասեմական բռնապետ Էրդողանի կողմից թրոլինգի եմ ենթարկվում: Նա «տառապում» է Իսրայելով», - վարչապետին մեջբերում է նրա գրասենյակը:
Ստամբուլում կիրակնօրյա հանրահավաքի ժամանակ Էրդողանն ասել էր, որ Նեթանյահուն «չարիք է սերմանում՝ զբաղվելով պետական ահաբեկմամբ եւ Իսրայելին կոչ էր արել պատասխանատվություն կրել չարագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության եւ ավերվածությունների համար»: Ելույթին նախորդել էին Գազայի հատվածում նոր բախումները, որտեղ իսրայելցի զինվորականների պատճառով 4 պաղեստինցի էր մահացել:
«Նա (Էրդողան-խմբ.) գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում բարոյական բանակը եւ իրական ժողովրդավարությունն՝ ի հակակշիռ այն բանակին, որը քրդական գյուղերում սպանում է կանանց ու երեխաներին, եւ պետությանը, որը ցավոք, օրեցօր ավելի շատ է նմանվում բռնապետությանը», - ասել է Նեթանյահուն: