Թուրքիան և Իսրայելը ծանր մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Թվիթերի իր էջում այսօր գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «արդի ժամանակների սառնասիրտ մարդասպան է, ով պատասխանատու է հազարավոր անմեղ պաղեստինցիների ջարդերի համար»: Նա նշել է, որ Թուրքիան հետ չի կանգնի պաղեստինցի ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումից: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը, ինչպես նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները նույնպես խստորեն քննդատել են Իսրայելի վարչապետին:
Ավելի վաղ Էրդողանը ասել էր, թե Իսրայելում խփում են գետնին ընկած մարդկանց, այդ թվում կանանց ու երեխաների և եթե նրանք քաջություն ունեն՝ կարող են նրանց դաս տալ:
Պատասխանելով Էրդողանին, Նեթանյահուն Թվիթերի իր էջում երեկ գրել է. «Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի օկուպանտ է, նրա բանակը քրդական գյուղերում կոտորում է կանանց ու երեխաների՝ Թուրքիայի ներսում ու դրսում, Թուրքիան չպետք է դաս տա Իսրայելին»: