Բիթքոինը փլուզվում է
Անցած տարվա դեկտեմբերին բիթքոինը գնահատվում էր ռեկորդային մինչև 15000 դոլար, իսկ այսօր այն արժեզրկվել է մոտ 80%-ով:
Դեռ 2018 թվականի մայիսին Բիլ Գեյթսը հայտարարեց, որ դեմ է բիթքոինին:
Գեյթսն ասել էր, որ եթե նա հնարավորություն ունենար բիթքոինի շուկան փակելու, նա առանց մտածելու դա կաներ:
Գեյթսի խոսքով, միեւնույն ժամանակ բիթքոինի հիմքում ընկած blockchain տեխնոլոգիան, ունի անվիճելի առավելություններ եւ այն արժե ավելի խելամիտ ծրագրերում օգտագործել:
Իսկ Ուորեն Բաֆեթը, որը Berkshire Hathawaу Inc. բաժնետերերի ժողովին կրիպտոարժույթը «մկնդեղի քառակուսի» էր անվանել, ոչ մի դեպքում խորհուրդ չէր տալիս այս ոլորտում գումար ներդնել:
Դեկտեմբերի 22-ի դրությամբ բիթքոինը գնահատվում է մոտ 3500 դոլար:
Top-News.am