Իրանի ՌԾՈւ-ն ցուցադրաբար հրթիռներ է արձակել ամերիկյան ավիակրի մոտակայքում
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի ռազմածովային ուժերի նավերը ցուցադրաբար հրթիռներ է արձակել ամերիկյան ավիակրի մոտակայքում, որը ուրբաթ օրը մտել է Պարսից ծոց։ Այս մասին հայտնել են «Ջոն Սթենիս» ավիակրի վրա գտնվող ամերիկյան լրագրողները՝ տեղեկացնում է «Ինտեֆաքսը»։
Ինչպես հայտնել էինք, ԱՄՆ ռազմածովային ուժերի մի խումբ նավեր՝ «Ջոն Սթենիս» միջուկային ավիակրի գլխավորությամբ, մտել են Պարսից ծոց։ Մայիսին Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո սա Պարսից ծոց ամերիկյան նավերի առաջին մուտքն է եղել։ Սպասվում է, որ ավիակիրը երկու ամսով կտեղակայվի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, որի ընթացքում նրա տեղափոխումները կկատարվեն միայն Ծոցի սահմաններում։