Ամբարտակի դարպասի փլուզումից հետո հայտնվել են ջրի տակ թաղված հնագույն գյուղի ավերակները (լուսանկարներ)
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Էյիլ շրջանում ամբարտակի դարպասի փլուզումից հետո հին գյուղի ավերակներ են երևացել, գրում է Daily Mail-ը:
1997թ.-ին կառուցված ամբարտակը 930 հազար բնակիչ ունեցող Դիարբեքիր քաղաքին խմելու ջուր է ապահովում: Անցած շաբաթ հորդառատ անձրևների պատճառով ամբարտակի դարպասներից մեկը փլուզվել է, ինչի արդյունքում ջրի մակարդակն իջել է՝ երևան հանելով հնագույն գյուղի ավերակները՝ պատմական մզկիթը, գերեզմանատունը, սրբավայրը: Գյուղը տասնամյակներ շարունակ թաղված է մնացել ջրի տակ:
Ջրի տակ անցած օբյեկտների թվում է նաև Եղիա մարգարեի գերեզմանը: Ամբարտակի կառուցումից առաջ՝ 1995թ.-ի սեպտեմբերին, մարգարեի աճյունը հանվել և տեղափոխվել է Քալե թաղամասում կառուցված գերեզման: