Անկարայում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի Ռազմական երկխոսության 11-րդ նիստն է ընթանում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Անկարայում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի Ռազմական երկխոսության 11-րդ նիստն է ընթանում, որտեղ քննարկվում են անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմարդյունաբերկան եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերը:
Նիստին կհամաձայնեցվի նաեւ 2019 թ. համագործակցության ծրագիրը: Հանդիպումը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 20-ը, անցկացվում է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար ՔերիմՎելիեւի եւ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրակի նախագահությամբ:
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական երկխոսությունը սկսվել է 2007 թվականից եւ ամեն տարի անցկացվում է: Երկխոսության շրջանակում գործում են արդյունաբերության, ռազմաքաղաքական եւ նյութատեխնիկական ապահովման ոլորտի օժանդակ աշխատանքային խմբեր: