Google-ը եւ Facebook-ը տուգանք կվճարեն ԱՄՆ-ում քաղաքական գովազդի մասին օրենքը խախտելու համար
Google-ը եւ Facebook-ը համաձայնել են վճարել ընդհանուր առմամբ 455 հազար դոլար`քաղաքական գովազդի պատվիրատուների մասին տեղեկությունները պահելու կանոնները խախտելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնին:
Ճշտվել է, որ Google-ը կվճարի 217 հազար դոլար, իսկ Facebook- ը`238 հազար դոլար։
Ինչպես նշվում է, հունիսին դատական հայցեր են ներկայացվել ընկերությունների դեմ։ Նրանք մեղադրվել են նրանում, որ չեն կատարել Վաշինգտոն նահանգի օրենքը՝ հավաքել, պահել եւ հրապարակել քաղաքական գովազդի տեղաբաշխման պատվիրատուների մասին տեղեկությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Facebook–ը և Twitter-ը փոխել են քաղաքական գովազդի տեղադրման կանոնները՝ 2016թ. ամերիկյան ընտրություններում «ռուսական միջամտության» հետ կապված սկանդալի ֆոնին:
Բացի այդ, օգոստոսին հայտնի դարձավ, որ Google ընկերությունը ստեղծել է այնպիսի ծառայություն, որը թույլ է տալիս իր ռեսուրսում հետևել քաղաքական գովազդի վերաբերյալ տվյալներին: