Չինական քաղաքում կարգելվի տոնել Ամանորը
Չինաստանում կաթոլիկ Սուրբ Ծնունդը պաշտոնապես չի նշվում, սակայն շատ քաղաքներում ամանորյա խորհրդանիշներն ընդունված են և լայնորեն կիրառվում են: Բայց կան նաև բացառություններ: Օրինակ, Լանֆան քաղաքում ընդհանրապես արգելված է Ամանորի հետ կապված ամեն ինչ, նույնիսկ Ամանորի հանդերձանքի, խաղալիքների վաճառքն ու օգտագործումը, տոնական միջոցառումների անցկացումը:
Քաղաքային իշխանությունների տարածած հայտարարությունում նշվում է, որ տոնածառերի, Սանտա Կլաուսների, այլ տեսակի խորհրդանիշների վաճառքի համար սահմանված են մեծ տուգանքներ: