Արտակարգ դեպք Շիրակի մարզում
Այս թեմայով
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
- Կրակոցներ՝ 4-րդ գյուղում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, 27-ամյա Նարեկ Մանանդյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա նոյեմբերի 20-ին Սպիտակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Վահե Յարմալոյանը ներկայացվել է քննչական բաժին և նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում նա ավագ քննիչ Մանանդյանի որոշմամբ ձերբակալվել է, որից հետո կասկածյալը քննիչին հայտնել է, որ իրեն վատ է զգում և ցանկանում է ջուր խմել, քննիչն էլ, ցուցաբերելով մարդկային վերաբերմունք, Վ. Յարմալոյանին, ով մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով) հատկանիշով, դուրս է թողնում աշխատասենյակից և ինչպես հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմում, վերջինը դիմում է փախուստի՝ «Հայդե Փարիզ»: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ փախուստի դիմած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի փաստով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: