Մարիխուանան կօրինականացնեն
Նյու Յորքի նահանգապետ Էնդրոյւ Կուոմոն հայտարարել է, որ հաջորդ տարի նախատեսում է հասնել այն բանին, որ մարիխուանան օրինականացվի, եթե օգտագործվում է ռեկրեացիոն նպատակներով։ Այս մասին հայտնում է CNN-ը հավելելով, որ նահանգապետն այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Կուոմոն նաեւ նշել է, որ մարիխուանայի օրինականացումը ռեկրեացիոն նպատակներով ենթադրում է համապարփակ կանոնակարգում, ներառյալ նաեւ իրավական եւ հարկային դաշտում աշխատելու կանոնակարգումը։ Կուոմոն կարծում է, որ նշված նպատակներով մարիխուանայի քրեականացված դրությունը ոչ-իրավաչափ է։ Los Angeles Times-ն էլ գրում է, որ մարիխուանան կարող է օրինականացվել նաեւ Մեքսիկայում։