Լիլիթ Մակունցը` ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
«Ժամանակը» գրում է. ««Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար կնշանակվի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Մակունցը նախարար չի վերանշանակվի, որովհետև ՔՊ-ում համարում են, որ նա տապալվել է մշակույթի նախարարի պաշտոնում և թշնամացել մշակութային գործիչների հետ:
Մինչդեռ, խմբակցության ղեկավարի պաշտոնը թեև հնչեղ է, բայց իրականում զուտ արարողակարգային, քանի որ ՔՊ-ում բոլոր հարցերը որոշվում են մեկ անձի մակարդակով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: