Միլոուքիի կենդանաբանական այգին հավաքել է տարվա ամենածիծաղելի կադրերը (տեսանյութ)
Շատ կենդանաբանական այգիներում կենդանիների շուրջօրյա հսկման համար տեղադրված են տեսախցիկներ եւ Միլոուքիի այգին բացառություն չէ, փոխանցում է «Մոյա պլանետան»։
Սակայն հաճախ լուսանկարներում են հայտնվում զվարճալի պահեր:
Միլոուքիում հավաքել են ամենածիծաղելի կադրերը, որոնցում վագրերը ձմերուկով ֆուտբոլ են խաղում, փոքրիկ պանդան ձյան համն է փորձում, ռնգեղջյուրը լողանում է կեղտի մեջ։ Տեսանյութը հրապարակվել է կենդանաբանական այգու ֆեսբուքյան էջում։