Պորոշենկոյի եկամուտը 2018թ. ընթացքում մոտ 12 անգամ ավելացել է
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտը 2018թ. ընթացքում 12 անգամ ավելացել է, գրում է Ukranews.com-ը՝ Պետական ծառայողների հայտարարագրերի միասնական գրանցամատյանին հղումով:
Նախագահի եկամուտը կազմել է 7 մլն դոլար, ինչը մոտ 12 անգամ ավել է Պորոշենկոյի անցած տարվա ցուցանիշից:
Հայտնի է, որ Պորոշենկոն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց տասնյակում է: Նա 1,1 մլրդ դոլար կարողությամբ վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: Նրա եկամտի հիմնական աղբյուրը Roshen հրուշակեղենի ընկերությունն է:
Հիշեցնենք, որ, 2014թ. նախագահի պաշտոնը ստաձնելով, Պորոշենկոն խոստացել էր հրաժարվել իր բիզնեսից, սակայն մինչ այժմ դա չի արել:
2018թ.փետրվարին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ երկրի ղեկավարի պաշտոնում իր կյանքը «հեշտ չէ»: Նա բողոքել էր, որ նախագահության տարիներին իր անձնական կարողությունը պակասել է: