Աստղագետները հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը
Մի խումբ աստղագետներ հայտնաբերել են Արեգակնային համակարգի շրջանակում երբևէ ուսումնասիրված ամենահեռավոր օբյեկտը, որի գիտական անվանումը 2018 VG18 է:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկնային մարմինն անվանում են նաև Ֆարուտ: Այն Արեգակից 120 աստղագիտական միավոր հեռավորության վրա է գտնվում: Հայտնի է, որ 1 աստղագիտական միավորը հավասար է 149 597 870,691 կիլոմետրի։ Աստղագիտական միավորը մոտավորապես հավասար է Արեգակից Երկրի ունեցած միջին հեռավորությանը (այսինքն՝ Երկրի ուղեծրի միջին շառավղին)։
Հետաքրքրական է, որ նախքան այս Արեգակնային համակարգի ամենահեռավոր համարվող օբյեկտն Արևից 96 աստղագիտական միավոր հեռավորության վրա է:
Ուշագրավ հայտնագործությունն արվել է վաշինգտոնյան Քարնեգի գիտության ինստիտուտի, Հավայիի համալսարանի ու Հյուսիսային Արիզոնայի համալսարանի կողմից:
Գիտնականները դեռևս շատ տեղեկություն չունեն մարմնի մասին:
«Քանի որ 2018 VG18-ը չափազանց հեռու է Արևից ու շատ դանդաղ է պտտվում, հավանաբար ավելի քան 1000 տարի է պահանջվում, որպեսզի օբյեկտն ամբողջական պտույտ կատարի Արևի շուրջ»,-նշել է մասնագետներից մեկը: