ՌԴ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերգեյ Կոպիրկին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Մենք ելնում ենք նրանից, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Այն պետք է տեղի ունենա երկու կողմերի համաձայնությամբ: Մեր աշխատանքի կարևոր մասն է կողմերի միջև ձևավորել ուղիղ երկխոսություն ծավալելու նախապայմաններ»,- նշեց դեսպանը: