Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին (Լուսանկար)
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Ղրիմը, Սևաստոպոլը, ինչպես նաև Սև և Ազովյան ծովերը մասնակիորեն ռազմականացնելուն:
Ինչպես նշում է lenta.ru-ն, բանաձևին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը: Մինչդեռ հարևան Վրաստանը կողմ է քվեարկել, իսկ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել:
ՄԱԿ-ի ընդունած բանաձևում Ռուսաստանը բնորոշվում է որպես «շրջափակող գերտերություն», որի՝ Ղրիմի տարածքում իրականացրած գործողությունների հետևանքով վտանգվում է տարածաշրջանային կայունությունը:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Սև ծովի տարածքում ՌԴ-ի գործողությունները սպառնում են Ուկրաինայի անվտանգությանը: