Հանրայինում Վահագն Թեւոսյանին փոխարինեց Պետրոս Ղազարյանը
Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնում, այս մասին լուրը նա հաստատեց մեզ հետ հեռախոսազրույցում։ Պետրոս Ղազարյանին հարցրինք, թե իր համար անակնալ չէ՞ր այդ նշանակումը՝ նկատի ունենալով, որ 1 ամսից քիչ ավելի է, ինչ Հանրային հեռուստաընկերությունում է, ասաց, որ կարող էր նույնիսկ տեղափոխված էլ չլիներ, դա պարտադիր չէ այդ պաշտոնին նշանակվելու համար։ Ապա նաև նշեց, որ նախօրոք պայմանավորվածություն չի եղել Հ1-ի ղեկավարության հետ, որ հետագայում կարող է նաև այդ պաշտոնին նշանակվել։
Պարզեցինք նաև, որ Պետրոս Ղազարյանը շարունակելու է Հ1-ի եթերում վարել իր հաղորդումը։
Նշենք, որ Ղազարյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Վահագն Թևոսյանը, որը այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։