Մալդիվների նախկին նախագահի հաշիվները դատարանը սառեցրել է
Նախաքննություն է կատարվում Մալդիվյան կղզիների նախկին նախագահ Աբդուլա Յամինի նկատմամբ, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, հայտնել է ոստիկանությունը, երբ դատարանը որոշում է կայացրել սառեցնել Յամինի հաշիվները 6.5 մլն դոլարի չափով, հաղորդում է AFP-ն:
Յամինը մեղադրվում է իր նախընտրական արշավի ժամանակ մոտ 1.5 մլն դոլար անօրինական վճարումներ ստանալու մեջ:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ երկրի ֆինանսավարկային կարգավորման մարմինները բողոքի հայտ են ներկայացրել ոստիկանություն Յամինին պատկանող մասնավոր ֆոնդին ենթադրյալ նվիրատվությունների մասին: Վերջինս հերքում է մեղադրանքները: