Վաշինգտոնն աշխատում է Գյուլենի հանձնման ուղղությամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր թուրքական գործընկեր Թայիփ Էրդողանին, որ Վաշինգտոնն աշխատում է իսլամական քարոզիչ Ֆետուլա Գյուլենի հանձնման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters-ը:
«Արգենտինայում Թրամփն ասել է Էրդողանին, որ նրանք աշխատում են Գյուլենի եւ մնացած մարդկանց հանձնման ուղղությամբ»,-նշել է Չավուշօղլուն՝ նկատի ունենալով G20 գագաթնաժողովը, որտեղ առաջնորդները հանդիպել են երկու շաբաթ առաջ:
Թուրքիան ձգտում է հասնել Գյուլենի հանձնման որոշմանը, որն ինքնակամ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Թուրքական իշխանությունները մեղադրում են նրան 2016 թվականին պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ: Գյուլենը հերքում է իր որեւէ ներգրավվածությունը ձախողված հեղաշրջման մեջ: Անցյալ ամսվա ընթացքում Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում քարոզիչի հանձնման հարցը որպես Թուրքիայի՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ ճնշումները թուլացնելուն ուղղված ջանքերի մաս, որը կապված էր սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ:
Նախորդ շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հանդես կգա արտասահմանում նոր նախաձեռնություններով՝ ուղղված Գյուլենի կողմնակիցների ֆինանսավորմանը:
«Վերջերս ես տեսել եմ ՀԴԲ-ի հետաքննությունը, որ Գյուլենի կազմակերպությունը խուսափում է հարկեր վճարելուց»,-ասել է Չավուշօղլուն Դոհայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: