Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար մեքենաների համար
Ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ:
Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծիլքար, Ալագյազ, Ուշի, Արտաշավան գյուղերում, Մասատարա-Լանջիկ, Արթիկ-Արագած, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ և Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր», Գորիս - «Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր»-Գորհայք ավտոճանապարհներին, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի «Մեղրու սար»-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է: