Պուտինը պատմել է, թե ով կարող է նախագահ դառնալ
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յարոսլավլում «ПроеКТОриЯ» ֆորումի շրջանակներում համառուսական բաց դասի ժամանակ պատմել է, թե իր կարծիքով ով կարող է ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի նախագահի խոսքերով` ցանկացած մասնագիտություն ունեցող անձ կարող է նախագահ դառնալ, բայց հետո նա ստիպված կլինի ամբողջովին կյանքը դրան նվիրել:
«Նախագահը կարող է լինել ցանկացած մասնագիտություն ունեցող անձ, որպես կանոն, պետությունների, կառավարությունների ղեկավարներ դառնում են այն մարդիկ, որոնք ունեն իրավաբանական կամ տնտեսագիտական գիտելիքներ, ընկղմված են հասարակության և օրենքների մեջ, մարդկանց միջև փոխհարաբերություններում», - ասել է Պուտինը:
Նախագահն ընդգծել է, որ դա պահանջում է մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, սակայն, սկզբունքորեն, ցանկացած մասնագիտություն ունեցող անձ կարող է լինել պետության կամ կառավարության ղեկավար: