«Պետք չէ ամեն գնով փողի հետևից ընկել, կյանքը մի օր ավարտվում է». Պուտինն անդրադարձել է գործարարներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել գործարարներին «ամեն գնով փողի հետևից չընկել ու հիշել, որ կյանքը մի օր ավարտվելու է», գրում է dni.ru-ն:
«Կան գործարարներ, որոնք ամեն գնով գումար են աշխատում: Նրանք թքած ունեն ամեն ինչի վրա ու մտածում են միայն փող աշխատելու մասին: Բայց, իհարկե, կա նաև գործարարների այլ կատեգորիա՝ ավելի երջանիկ»,-ասել է Պուտինը «Պոյեկտորիա» համաժողովի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ:
ՌԴ նախագահը դիմել է միջոցառմանը մասնակցող երիտասարդներին՝ եկեք չմոռանանք, որ կյանքը մի օր ավարտվում է:
«Անիմաստ է չգիտես, թե ինչի համար անընդհատ գումար կուտակելը: Անիմաստ է դրա համար ամբողջ կյանքը ծախսել»,-հավելել է ՌԴ նախագահը: