Լավրովը Ալիեւի մոտ զգացել է «անկեղծ տրամադրվածություն» ՀՀ-ի հետ Ղարաբաղի հարցով բանակցությունները վերականգնելու համար
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անկեղծ տրամադրվածունն է զգացել վերականգնելու Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հետ շատ մանրակրկիտ, երկարատեւ զրույց ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունն այն հարցում, որ բանակցությունները վերականգնվեն, որ գտնվեն կառուցողական հանգուցալուծումներ»,- լրագրողներին ասել է Լավրովը:
«Մենք՝ որպես թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին մոտ գործընկեր երկիր, եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն ինչ կանենք, որպեսզի փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծենք»,- ասել է Լավրովը: