Ոստիկանությունը գնդակահարել է Ստրասբուրգի հրաձիգին
Ոստիկանությունը գնդակահարել է Շարիֆ Շեկատին, որին կասկածում են Ստրասբուրգի կենտրոնում կրակելու մեջ։
Reuters-ը հայտնում է, որ Ստրասբուրգի Լա Մեյնաու շրջանում առնվազն երեք կրակոց է հնչել։
Ոստիկանական աղբյուրը հայտնում է, որ Շարիֆ Շեկատը սպանվել է զինված սպաների կողմից։
РБК-ն, վկայակոչելով DNA-ին, հայտնել է, որ նրան գտել են Լազարետ փողոցում։ Ահաբեկիչն իր մոտ ատրճանակ եւ դանակ է ունեցել։ Նա առաջինն է հարձակվել ոստիկանների վրա եւ ոչնչացվել է պատասխան կրակոցով։
Երեքշաբթի երեկոյան անհայտ տղամարդը Ստրասբուրգի Սուրբ ծնունդի տոնավաճառի մոտ հրաձգություն էր սկսել: Հրաձգության հետեւանքով 3 մարդ մահացել էր, եւս 13-ը՝ վիրավորվել: Կասկածյալը՝ Ստարսբուրգի 29-ամյա բնակիչ Շերիֆ. Շ.-ն, որը իրավապահ մարմիններին հայտնի է բազմաթիվ իրավախախտումներով, հանցագործության վայրից փախուստի էր դիմել: Նրա որունումներին մասնակցում էր Ֆրանսիայի իրավապահ մարմինների 720 աշխատակից։