Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի վերանայման շուրջ բանակցություններ են վարում
ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի շուրջ փոխզիջման տարբերակ են փնտրում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պրիխոդկոն նշել է, որ 2020 թ. հունվարի 1-ից Բելառուսի համար ռուսական գազի գնի վերանայման հարցն այժմ քննարկվում է երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև:
«Բանակցությունները շարունակվում են: Մենք վստահ ենք, որ ընդունելի լուծում կգտնվի», - ասել է նա:
Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն էր խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ գազի գնի շուրջ հրապարակային բանավեճի համար: