Այս տարի էլ են Թուրքիայում դանակահարելո՞ւ փչովի Ձմեռ պապին. Հայկո Բաղդատ
Թուրքիայից քաղաքական հալածանքների հետեւանքով Գերմանիա տեղափոխված հայ լրագրող Հայկո Բաղդատը Ամանորին թուրք ազգայնականների զավեշտալի ակցիաների մասին գրառում է կատարել։
Հայկո Բաղդատը Twitter–ի իր էջում գրել է. «Թուրքիայում այս տարի էլ են փչովի Ձմեռ պապին դանակահարելո՞ւ»։
Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիայում ազգայնականները պայքարում են Ամանորը նշելու դեմ, որի շրջանակներում հրապարակներում դանակահարում են փչովի Ձմեռ պապիկների։ Նրանք պնդում են, որ Ամանորը քրիստոնեական տոն է եւ ամոթ է Թուրքիայում այն նշելը։