ԵՄ ութ երկրներ ընդգծել են, որ Իրանի միջուկային համաձայնագրի կողմնակից են
ԵՄ ութ երկրներ ընդգծել են, որ Իրանի միջուկային համաձայնագրի կողմնակից են՝ կոչ անելով Թեհրանին դադարեցնել «տարածաշրջանային ապակայունացնող գործունեությունը», մանավանդ բալիստիկ հրթիռների արձակումը՝ տեղեկացնում է AP-ն։
ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի եւ Միացյալ Թագավորության դեսպանները հանդես են եկել հայտարարությամբ, որում հաստատվում է, որ Իրանը միջուկային ոլորտում շարունակում է կատարել իր պարտավորությունները։ Միաժամանակ, նշվում է, որ բալիստիկ հրթիռների հետ կապված գործունեությունը, այդ թվում միջուկային մարտագլխիկներով հրթիռների արձակումը, ԱԽ բանաձեւի խախտում է։