Իրանին առնվազն 500 քաղաքացիական ինքնաթիռ է անհրաժեշտ
Իրանին առնվազն 500 քաղաքացիական ինքնաթիռ է անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է երկրի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեձադեն՝ նշելով, որ կազմակերպությունը փորձում է թեթեւացնել այդպիսի ինքնաթիռների ներմուծումը՝ տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքերով՝ Իրանի քաղաքացիական ինքնաթիռների թիվը բավարար չէ, ինչի պատճառով երկրի բոլոր քաղաքներ չվերթներ չեն իրականացվում։
Նա նշել է, որ որոշ ավիաընկերություններ հայտնել են ինքնաթիռներ ձեռք բերելու իրենց մտադրության մասին։
ԱՄՆ պատժամիջոցները հարվածել են նաեւ Իրանի ավիացիոն արդյունաբերությանը։ Ֆրանս-իտալական ATR արտադրողը օգոստոսին՝ պատժամիջոցներից առաջ Իրանին հինգ նոր ինքնաթիռ էր մատակարարել։ Boeing-ը եւ նրա եվրոպական մրցակից Airbus-ը իրանական ավիաուղիների հետ գործարքի պատճառով միլիարդավոր դոլարներ են կորցրել։