ԱՄՆ-ն ՄԱԿ ԱԽ-ին կոչ է անում վերսկսել պատժամիջոցներն Իրանի հրթիռային ծրագրի դեմ
ԱՄՆ-ն կոչ է արել ՄԱԿ անվտանգության խորհրդին վերականգնել նախկին սահմանափակումները Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի նկատմամբ։ ՄԱԿ ԱԽ նիստին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր ելույթում նաեւ հայտարարել է, որ ՄԱԿ-ը չպետք է չեղարկի 2020 թվականին Իրանին զենք մատակարարելու էմբարգոն եւ կոչ է արել Անվտանգության խորհրդին վերահսկման եւ արգելքի միջոցներ ձեռք առնել նավահանգիստներում եւ բաց ծովում, այդպիսով խոչընդոտելով զենքի սահմանափակումները շրջանցելու Իրանի շարունակական ջանքերը։
Նա հավելել է, որ Իրանը չի կատարում ՄԱԿ բանաձեւերը եւ շարունակում է սատարել ահաբեկչությունն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Լիբանանում, եւ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը հուսիներին Եմենում հրթիռներ ու զենք է մատակարարում։
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի բարի կամքի շարունակական քայլերը Իրանի նկատմամբ անօգուտ էին։