Հնարավոր՝ ստրասբուրգյան հրաձիգը հատել է Գերմանիայի սահմանը
Ստրասբուրգյան հրաձիգին եւ հավանական ահաբեկչին բռնելու գործողությունը շարունակվել է Գերմանիայում, հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականը նշում է, որ նա տեղում սպանել էր 2 մարդու, վիրավորել 12-ին, որոնցից երկուսը ծանր վիճակում են. նրանք գլխից են վիրավորվել:
Հայտնի է, որ Շերիֆ Շերքաթը, որ մարդկանց վրա կրակել է Ստրասբուրգի ծննդյան տոնավաճառում, հանցագործությունը կատարելիս բղավել է «Ալլահ աքբար»:
Հաղորդվում է, որ ծագումով Ստասբուրգից 29-ամյա տղամարդը հրազենից բացի, զինված է եղել նաեւ դանակով:
Պարբերականը նշում է, որ հարցաքննությունների եւ հանցագործության հետաքննության ժամանակ հարց է ծագել, թե ինչու է Ֆրանսիայում եւ Գերմանիայում պոտենցալ վտանգավոր համարվող արմատական մարդը հայտնի եղել ընդամենը որպես սովորական հանցագործ:
Ինչպես հայտնել է Փարիզի գլխավոր դատախազ Ռեմի Հեյցը, կասկածյալը մեղադրվել է 27 հավագործությունների մեջ, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շվեյցարայի տարածքներում կատարած կողոպուտներ ու գողությունների մեջ: