Անվանվել են 2018թ․ լավագույն ֆիլմերն ու սերիալները
Կինոյի մասին աշխարհում խոշորագույն կայքը՝ IMDb-ն անվանել է 2018թ․ լավագույն ֆիլմերն ու սերիալները, որոնց մեծ մասը կազմել են Marvel ֆիլմարտադրող ընկերության ֆիլմերը։
2018թ․ թոփ 10 լավագույն ֆիլմերի ցուցակում ընդգրկվել են «Վրիժառուներ․ Անվերջության պատերազմ», «Սև հովազ», «Դեդփուլ 2», «Յուրական շրջանի աշխարհը 2», «Մեգ․ Խորքերի հրեշը»,«Վենոմ», «Առաջադրանքը անլուծելի է․ Հետևանքներ», «Առաջին խաղացողին՝ պատրաստվել»,«Սուպերընտանիք 2» և «Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմերը։
Թոփ 10 հանրահայտ սերիալներն են՝ «Քայլող մեռյալներ», «Սև հայելի», «Վայրի արևմուտքի աշխարհը», «Աղախնի պատմությունը», «Կրքի անատոմիա», «Բլրի վրայի տան ուրվականները», «Ամերիկյան սարսափ պատմություն», «Վիկինգներ», «13 պատճառ, թե ինչու», «Անամոթները»։