Ալեքսիս Օհանյանը կիսվել է «Շախմատ» բրենդիի շիշը պատկերող լուսանկարով
Այս թեմայով
Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի թվիթերյան էջում հրապարակվել է իր կողմից ստեղծված հայկական կոնյակի նոր ապրանքանիշի՝ «Շախմատ» կոնյակի լուսանկարը:
Հայկական ապրանքանիշի ստեղծման մասին Օհանյանն առաջին անգամ հայտնել էր մեկ ամիս առաջ՝ գովազդային հոլովակ ներկայացնելով Հայաստան կատարած այցի և այցելության շրջանակներում «Շախմատ» բրենդիի ստեղծման ուղղությամբ տարված աշխատանքների մասին:
Շշալցված բրենդիի լուսանկարով սոցցանցում կիսվել է Օհանյանի ընկերներից մեկը: Կոնյակը 23 տարվա հնեցման է:
Ինչպես ավելի վաղ Օհանյանը հայտնել էր, կոնյակի արտադրության գործում համագործակցել է Flaviar ընկերության հետ: