Մակրոնը համաձայնել է կատարել ցուցարարների մի շարք պահանջները
Այս թեմայով
- Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
- Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
- Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
- Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Դեղին բաճկոնների» արդեն մի քանի շաբաթ ձգվող զանգվածային ցույցերի հետեւանքով համաձայնել է կատարել ցուցարարների մի շարք պահանջները։ Մասնավորապես, նա խոստացել է 2019թ․ հունվարից 100 եվրոյով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ տեղեկացնում է DW-ն։
Ցույցերի սկսվելուց հետո առաջին անգամ դիմելով ազգին՝ Մակրոնը հայտարարել է, որ իր վրա է վերցնում այժմյան ճգնաժամի պատասխանատվության մի մասը։ «Մենք ուզում ենք, որ Ֆրանսիան լինի այն երկիրը, որտեղ կարելի է սեփական աշխատանքով վաստակել արժանապատիվ կյանքի համար»,- ասել է նախագահը։
Մակրոնը նաեւ տեղեկացրել է, որ 2019թ․ թոշակառուներից հավաքվող սոցիալական վճարները չեն բարձրանա, իսկ արտաժամյա աշխատանքը չի հարկվի։
Միաժամանակ, նախագահը քննադատել է ցուցարարների կողմից «անթույլատրելի բռնությունը» եւ խոստացել է օգտագործել «բոլոր միջոցները»՝ Ֆրանսիայում իրավիճակը կայունացնելու համար։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը «Դեղին ժիլետների» առաջնային պահանջներից մեկն էր։