Ռիգայի փողոցներով հազարավոր Սանտա Կլաուսներ են վազել (Տեսանյութ)
Thousands of Santas hit the streets of Riga for children’s charity run
Սանտա Կլաուսի հագուստով հազարավոր վազորդներ երեկ վազքով անցել են Ռիգայի հին հատվածի փողոցներով: Նրանք անցել են 1.2կմ տարածություն:
Բարեգործական միջոցառման նպատակն էր գումար հավաքել հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող երեխաների համար: Այս իրադարձությունը Ռիգայում անցկացվում է արդեն 11-րդ անգամ:
Բարեգործական վազքի մասնակիցները հավաքել են ավելի քան 10 հազար եվրո: