Հնդիկ մեծահարուստի դստեր հարսանեկան արարողությանը կմասնակցեն Բեյոնսեն եւ Հիլարի Քլինթոնը
Մի խումբ հայտնիներ, այդ թվում Բեյոնսեն, Արիանա Հաֆինգտոնը, Հիլարի Քլինթոնը Հնդկաստանի Ռաջաստան նահանգում են՝ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մուկեշ Ամբանիի դստեր՝ Իշի Ամբանիի հարսանյաց արարողությանը մասնակցելու նպատակով։
Հյուրերի շարքում են նաեւ Պրիյանկա Չոպրան ամուսնու՝ Նիկ Ջոնասի հետ, մետաղագործական մագնատ Լակշմի Միտալն ու այլ հայտնիներ։ Բազմաթիվ չարթերային թռիչքներ են վայրէջք կատարում Ուդայպուրում (այն անվանում են նաեւ Սպիտակ քաղաք), որտեղ տեղի կունեա Իշի Ամբանիի եւ Անանդ Պրիմալի հարսանյաց արարողությունը։ Տեղացիներն այն արդեն անվանել են «իմ մեծ հնդկական հարսանիքը»։ Ի դեպ, Բեյոնսեն արարողությունը կմասնակցի ոչ միայն հյուրի կարգավիճակում. նա նաեւ կերգի փակ երեկոյի ընթացքում։
Reliance Industries ընկերության նախագահ Մուկեշ Ամբանիի դուստրը Յելի համալսարանն ավարտել է 2014թ., ապա սսկել է օգնել հորը բիզնեսում՝ միանալով նրա ընկերության տնօրենների խորհրդին։ Նրա ապագա ամուսինը՝ Պրիմալը, 33 տարեկան է, նա ֆինանսիստ է, ազդեցին հնդկական ընտաիքից։ Մի խոսքով, միավորվում են Հնդկաստանի երկու ամենաազդեցիկ կլանները։
Independent-ի հաղորդմամբ՝ լուրտ եընկերական եւ գործնական կապերը Ամբանի եւ Քլինթոն ընտանիքներին կապում են արդեն 18 տարի։ Այս տարվա գարնանը Քլնթոնը ժամանել է Մումբայ՝ մասնակցելու կոնֆերանստի եւ լավ ժամանակ է անցկացրել հնդիկ ընկերների հետ՝ Antilia կեցավայրում՝ աշխարհի ամենաթանկ տներից մեկում։
Չորեթշաբթի օրը կայանալիք հարսանեկան արարողության կապակցությամբ տոները սկսվել են արդեն մեկ շաբաթ առաջ՝ ամենուր տոնավաճառներ են, համերգներ, հյուրասիրություն, երգ ու պար։
Independent-ը նշում է, որ Հնդկաստանում, ուր միլիոնավոր մարդիկ աղքատության պայմաններում են ապրում, հետեւել են նաեւ զույգի նշանադրությանը։ Արարարողությունը կայացել է Իտալիայում՝ Villa D’Este հյուրանոցում՝ 600 հյուրերի ներկայությամբ եւ Ջոն Լեջենդի կենդանի կատարումների ներքո։