Ճապոնիայում թույլատրել են օտարերկրացիների աշխատանքի ընդունել
Ճապոնիայի խորհրդարանը ընդունել է աշխատանքային ներգաղթյալների մասին օրենքում փոփոխությունները: Առաջին անգամ Ճապոնիայի հետպատերազմյան պատմության ընթացքում չեղարկվել է երկրում օտարերկրացիների աշխատանն օգտագործելու արգելքը:
Ներկա դրությամբ Ծագող Արևի երկրում աշխատանք կարող են ստանալ արտասահմանցի միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները՝ հիմնականում գիտաշխատողները և ուսուցիչները, երաժիշտներն ու մարզիչները: Արտասահմանցիների ֆիզիկական աշխատանքը Ճապոնիայում արգելված է օգտագործել:
Այժմ երկրի կառավարությունը ծրագրում է արտասահմանցի աշխատողներ վարձել առնվազն տասը ոլորտում: Մասնավորապես՝ նրանք կաշխատեն գյուղատնտեսական, շինարարության և նավաշինության ոլորտներում: Իշխանությունները մտադիր են նաև աշխատանքի ընդունել օտարերկրացիների, որոնք հիվանդներին և տարեցներին կխնամեն: