Ուկրաինայի գլխավոր դատախազը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն կոչ է արել երկրում սահմանված ռազմական դրության ընթացքում պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում ռուսական ակտիվների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ UNN-ին հղումով:
«Անհրաժեշտ է ռազմական դրության ընթացքում Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդի որոշում ընդունել՝ Ուկրաինայի տարածքում եղած Ռուսաստանի ակտիվների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ», - հայտարարել է գլխավոր դատախազը:
Լուցենկոյի խոսքով՝ «ոչ մեկը որևէ բիզնես չի խլի», իսկ պատժամիջոցների մասին օրենքը ենթադրում է «մարդու՝ իրեն պատկանող սեփականության տնօրինման ու օգտագործման իրավունքի ժամանակավոր սահմանափակում»: