Թրամփը համաձայնել է Պենտագոնին 750 մլրդ դոլար հատկացնել. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Պենտագոնին 750 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում հատկացնել: Այս մասին հաղորդում է CNN-ն:
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նախագահն այդպիսի որոշում է կայացրել պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի և կոնգրեսականների հետ մի շարք հանդիպումներից հետո:
Նշվում է, որ վերջերս Թրամփը «խելագարություն» է անվանել Պենտագոնին 716 մլրդ դոլարի չափով բյուջե հատկացնել շարունակելը: