Ամերիկյան հետախուզական արբանյակի ուղեծիր արձակումը չեղարկվել է մեկնարկից վայրկյաններ առաջ
ԱՄՆ-ում Delta IV հրթիռակրի արձակումը մեկնարկից 7 վայրկյան առաջ, ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով, չեղարկվել է:
«Այսօր նախատեսված արձակումը չեղարկվել է, սկսվել է կրիոգենային վառելիքի դատարկումը հրթիռակրից: Այն ուղեծիր պետք է հասցներ ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության արբանյակը», հայտնել է INTERFAX.RU-ն մեջբերելով United Launch Alliance ընկերության հայտարարությունը:
Ինչպես նշում է աղբյուրը, սա արդեն հրթիռակրի մեկնարկի չեղարկման երկրորդ դեպքն է: Նախորդ անգամ հրթիռակրի արձակումը չեղարկվել էր կենտրոնական կառավարման և մեկնարկային հարթակի միջև կապի պահուստային գծի խափանման պատճառով: