Ըստ ԿԸՀ-ի «Իմ քայլը» ստացել է ընտրողների ձայների 70, իսկ ՀՀԿ-ն 3.8 տոկոսը
Ժամը 01։10-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 12,15 տոկոսը (440 ընտրական տեղամաս, Երեւանից դեռ տվյալներ չկան)։
Ըստ այդմ՝ 69,83 տոկոսով (107043 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում ձայների 9,35 տոկոսով (14330 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, իսկ երրորդում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 5,99 տոկոսով (9178 ձայն)։
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ձայների 5,39 տոկոսով (8258 ձայն) չորրորդ հորիզոնականում է։
Հինգերորդ հորիզոնականն է շարունակում զբաղեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ձայների 3,79 տոկոսով (5817 ձայն)։