Քվեաթերթիկների 1,9 տոկոսի հաշվարկով ՀՀԿ-ն ստացել է ձայների 3,7 տոկոսը
Ժամը 00։00-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակվել է քվեաթերթիկների 1,9 տոկոսը (150 ընտրական տեղամաս)։
Ըստ այդմ՝ 65,95 տոկոսով (15772 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։
Երկրորդ տեղում ձայների 10,14 տոոսով (2424 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, իսկ երրորդում՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ձայների 7,91 տոկոսով (1892 ձայն)։
Չորրորդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 6,89 տոկոսով (1647)։ Հաջորդում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ձայների 3,66 տոկոսով (857 ձայն)։