Քաթարի էմիրը հրաժարվել է մասնակցել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջնորդների գագաթնաժողովին
Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին չի մասնակցում Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի առաջնորդների գագաթնաժողովին, որն անցկացվում է այսօր, Էր Ռիադում։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Քաթարի էմիրին պաշտոնական հրավեր էր ուղարկել, սակայն ալ Թանին իր փոխարեն ուղարկել է ռանգով ավելի ցածր պաշտոնյայի։
Խորհրդի անդամներից Բահրեյնը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄէ-ն 2017 թվականի ամռանը խզել են հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը աջակցելու մեջ։
Քաթարի շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին մասնակցել է նախորդ տարի Քուվեյթում անցկացված հանդիպմանը, որին նշյալ երկրները ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչներ էին ուղարկել։