Ամենա-ամենա ընտրությունները
Հայաստանի հինգ հազարամյա պատմության մեջ առաջին անգամ այսօր ՀՀ քաղաքացիները մասնակցում են կամ նրանց մի մասը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրության:
Իհարկե, գործող Ընտրական օրենսգրքի եւ հատկապես ռեյտինգային համակարգի պատճառով այն հեռու է քաղաքական բնույթից, բացի այդ, շատ-շատերի կրթական մակարդակն այնպիսին է, որ կարծում են, թե պարտադիր պետք է քվեարկեն գործող կառավարության օգտին, իսկ ոմանք էլ չեն կարծում, բայց հանուն «իրենց անվտանգության» եւ «հանուն երեխաների» նույնպես քվեարկում են գործող կառավարության օգտին:
Նրանք, ովքեր դեռ մեկ եւ կես տարի առաջ ընտրությունների համար ձայն էին բերում այն ժամանակ գործող կառավարության համար, հիմա նույնը անում են ներկա կառավարության համար: Տարբերությունը միայն այն է, որ այն ժամանակ փող էին բաժանում, իսկ հիմա՝ ոչ: Հիմա մնացել է էնտուզիազմը:
Տասներկու օրվա կայծակնային ընտրարշավը, մռայլ եղանակը, անդուր բարոյա-հոգեբանական մթնոլորտը, բնականաբար, մեզ նվիրելու է այս ամենից բխող արտահերթ խորհրդարան, դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Top-News.am