Թուրքիայում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում իրավապահներն առգրավել են երկրի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը, որն, ինչպես պարզվել է, պատկանել է Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից համարվող հայտնի գործարարներից մեկին, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ բեռնատար մեքենայով փոխադրվող 1 տոննա 271 կգ հերոին տեսակի թմրանյութը փորձել են տեղափոխել Վանից դեպի Էրզինջան: Իրավապահները բեռնատարը կանգնեցրել են Էրզրում-Էրզինջան ավտոճանապարհին:
Պարզվել է՝ ուղեբեռի տերը Վանի ամենաազդեցիկ գործարարներից մեկն է, որը զբաղվում է թռչնամսի արտադրմամբ:
Թմրանյութն արդեն առգրավվել է, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու մարդ: