«Դեղին ժիլետների» դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում
Այսօր Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ ձերբակալվել է 481 մարդ:
Շանզ-Էլիզա պողոտայում ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ոստիկանությունը փորձում է կարգուկանոն հաստատել:
«Դեղին ժիլետների» ակցիայի մասնակիցները բողոքում են դիզվառելիքի գների բարձրացման դեմ: Թեև իշխանությունները հրաժարվել են այդ մտադրությունից, սակայն ցուցարարները շարունակում են իրենց բողոքը նախագահ Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ:
Ֆրանսիայի ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով, Ելիսեյան պալատի մոտ հավաքվել են մոտ 1500 ցուցարարներ, ոստիկանության խուզարկություններից հետո, որի արդյունքում հայտնաբերվել է զենք, մետաղյա գնդակներով բեյսբոլի մահակներ եւ մուրճեր:
Top-News.am