Ալիեւի խնամին ու փեսան դատարանին խնդրում են մերժել ԱՄՆ-ի ընտրություններին իրենց մասնակցության մասին հայցը
Ադրբեջանի նախկին նախագահի խնամի Արաս Աղալարովը եւ նրա որդի Էմինը հայտարարությամբ դիմել են Նյու Յորքի Հարավային շրջանի դատարան՝ խնդրելով մերժել ԱՄՆ-ի ընտրություններին իրենց մասնակցության մասին Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի քաղաքացիական հայցը, որում նրանք նշվում են որպես պատասխանողներ՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
Աղալարովները պնդում են, որ այդ հայցում չկա ընտրությունների վրա ազդելու համար կազմակերպված դավադրությանը իրենց մասնակցության որեւէ ապացույց։
Միաժամանակ, DNC-ի ղեկավարի տեղակալ Ադրիենա Ուոթսոնը Bloomberg-ին հայտարարել է, որ կարեւորն այն է, թե մասնակցել են արդյոք Աղալարովները այդ դավադրությանը, իսկ դա անվիճելի է՝ Աղալարովները հանդիպում են կազմակերպել Trump Tower-ում եւ հայտնել են, որ Ռուսաստանը Թրամփի նախընտրական շտաբին կարող է տրամադրել տեղեկատվություն, որը կվնասի դեմոկրատների թեկնածուին։