Թուրքիան քաղաքացիություն կշնորհի այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք կխոստանան անշարժ գույք ձեռք բերել երկրում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան այսուհետ քաղաքացիություն կշնորհի այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք կպարտավորվեն անշարժ գույք գնել կամ խոշոր ներդրում անել այդ երկրում, այս մասին գրում է թուրքական «Ռեսմի» թերթը:
Ավելի վաղ Թուրքիայում նվազագույնը 250.000 դոլար արժողությամբ տուն գնած ցանկացած օտարերկրացի թուրքական անձնագիր ստանալու իրավունք ուներ: Այժմ, սակայն, բավարար է միայն անշարժ գույքի գնման «խոստում» տալը:
Ըստ երկրում գործող «Քաղաքացիության մասին» օրենքում մտցված նոր փոփոխության, որն ուժի մեջ է մտել այսօր, Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող օտարերկրացիները նոտարով հաստատված պայմանագիր կարող են կնքել, որով կպարտավորվեն նվազագույնը 250 000 ԱՄՆ դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայի տարածքում:
Թուրքիայում մեխանիկորեն քաղաքացիություն կարող են ձեռք բերել նաև երկրի տնտեսության մեջ նվազագույնը 500.000 դոլարի չափով ներդրում կատարած անձինք, մինչդեռ նախկինում քաղաքացիություն ձեռք բերելու համար տնտեսական ներդրումների նվազագույն շեմը 2 մլն դոլար էր։