Թուրքիայի ընդդիմությունը խորհրդակցություններ է անցկացնում նախկին նախագահ Գյուլի հետ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպում է ունեցել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ՝ քննարկելու ներքին ու արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, հանդիպումը տեղի է ունեցել դեռևս նոյեմբերին, սակայն լրատվամիջոցները նոր են բացահայտել տեղեկությունը:
Նշվում է, որ Քըլըչդարօղլուի ու Գյուլի քննարկումը կենտրոնացած է եղել հատկապես երկրի տնտեսական ու ժողովրդավարական, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրների շուրջ:
Հայտնի է, որ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ:
Այս տարվա օգոստոսին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը դավաճան էր անվանել երկրի նախկին նախագահ Գյուլին՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դուրս գալու համար:
Նշենք, որ հունիսին կայացած նախագահական ընտրություններին ընդառաջ թուրքական «Երջանկություն» կուսակցությունը չէր բացառել, որ որպես երկրի նախագահի թեկնածու կարող է առաջադրել հենց Գյուլին։ Վերջինս թեև տևական ժամանակ չէր մեկնաբանում լուրերը, սակայն ի վերջո որոշել է չառաջադրել իր թեկնածությունը։ Այնուամենայնիվ՝ մինչ ընտրությունները նախկին նախագահն աչքի է ընկել Էրդողանի դեմ լուրջ քննադատություններով։