Ֆրանսիայի իշխանությունները գործարարներին կոչ են անում ցույցերի օրը փակել Ելիսեյան դաշտերի խանութները
Ֆրանսիայի իշխանությունները գործարարներին կոչ են անում շաբաթ օրը, դեկտեմբերի 8-ին փակել Ելիսեյան դաշտերի խանութները՝ «դեղին ժիլետների» ցույցերի պատճառով՝ տեղեկացնում է AFP-ն։
Ոստիկանությունը խանութների աշխատակիցներին նաեւ խորհուրդ է տալիս այդ օրը զգոն լինել։ AFP-ի տվյալներով՝ ցույցերի պատճառով շաբաթ օրը չեն աշխատի յոթ թանգարաններ եւ պատմական վայրեր, որոնք գտնվում են քաղաքում։